ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չորս անձի դանակահարություն Նորապատ-Սարդարապատ ճանապարհին
Հուլիսի 27-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիր քաղաքում բնակվող չորս անձ։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի համատեղ միջոցառումներով հայտնի է դարձել, որ մի խումբ անձանց մասնակցությամբ Նորապատ գյուղից Սարդարապատ տանող ճանապարհին միջադեպ էր տեղի ունեցել։ Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել էր դանակահարությամբ։
Օպերատիվ կերպով պարզվել են մասնակիցների, այդ թվում՝ կասկածվողի ինքնությունը։ Հայտնաբերվել ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Կասկածվողի հետ տարվել է բացատրական աշխատանք, ինչի արդյունքում Սարդարապատ գյուղում բնակվող 44-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ տեղափոխվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-...
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...