Մանկատան 24 շրջանավարտներ կստանան բնակարանի գնման վկայագրեր
Կառավարությունն այսօր՝ հուլիսի 30-ին ընդունեց որոշում, որով լրացում է կատարվում, և հաստատվում է ԲԳՎ ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակը: Ընդ որում՝ մանկատան սաներից 130-ին մերժվել է ԲԳՎ-ի տրամադրումը։ Որոշմամբ առաջարկվում է ԲԳՎ տրամադրել նրանցից ընդամենը 24-ին:
«Մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք 130 մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին»,-հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Նախագծին համապատասխանելու համար քաղաքացին պետք է 18 տարին լրանալուն պես դուրս գրվի մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսացանա, սեփականության վկայական չունենա և վերջին 5 տարվա ընթացքում օտարած չլինի բնակարան։
«Առաջարկեցինք կառավարության անդամներին քննարկել 24 անձանց բացառության սկզբունքով տրամադրել բնակարանի գնման վկայագիր, որովհետև իրավական տեսանկյունից կառավարության որոշմամբ իրենք չեն համապատասխանում չափանիշներին, բայց փաստացի գտնվում են նույն սոցիալական կարգավիճակում»,-նշեց Զարուհի Բաթոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...