Հայկ Սարգսյանը խաբել է իշխանական վերնախավին. նա չի մարսելու. «Հրապարակ»
«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի «հարցը» քննվում է իշխող վերնախավում, եւ չի բացառվում, որ նրան ստիպեն մանդատը վայր դնել։ Լողափային հայտնի փարթիի աղմուկից հետո, մեր տեղեկություններով, «Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը զանգել է Սարգսյանին եւ հետաքրքրվել, թե ինչ առնչություն ունի միջոցառման եւ լողափի հետ։ Պատգամավորը «սուխոյ ատկազ» է եկել, ասել է, թե բացարձակ կապ չունի տարածքի հետ, որ ընդամենը մի պահ մտել-դուրս է եկել։ Մակունցն էլ, հավատալով, ասուլիսում կրկնել էր նրա ասածն ու հայտնվել քննադատությունների թիրախում։ Ավելի ուշ հայտնված լուսանկարները փաստեցին, որ Հայկը 2 օր եղել է այդ օբյեկտում եւ այն ձեռք է բերել հեղափոխությունից առաջ։ Պատգամավորի «սուտը» վրդովմունք է առաջացրել։ ՔՊ նիստում քննարկել են հարցը, որոշել՝ եթե պարզվի, որ խաբել է, չի մարսելու։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...