Ես չեմ պատրաստվում դառնալ «դատական համակարգի մեղքերի քավության նոխազը». ՍԴ դատավորի թեկնածու
ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ իմքայլականների հանդիպումն ավարտվեց:
Լրագրողների հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ հանդիպմանը պատգամավորները հնչեցրել են ինչպես սոցցանցերում, մամուլի կողմից բարձրացված հարցերը, այնպես էլ հարցեր, որոնք լրատվամիջոցնրի կողմից չեն հնչեցվել. «Ես հնարավորինս անկեղծ պատասխանել եմ, ներկայացրել իմ վերաբերմունը, մոտեցումները: Կարծում եմ, որ դա թույլ կտա իմքայլական պատգամավորներին ձևավորել մոտեցում»:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ իր հայրը ժամանակին եղել է դատավոր, մարտի 1-ի գործի հետ կապ ունի, Ավետիսյանն ասաց, որ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվել է. «Ես ամենևին չեմ պատրաստվոևւմ արդարացնել նորանկախ Հայաստանում գոյություն ունեցած դատական համակարգի խնդիրները: Ես նաև չեմ պատրաստվում դառնալ «դատական համակարգի մեղքերի քավության նոխազը»»:
«Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել՝ Վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյո՞ք այն գործ քննող դատարան է, թե՝ ոչ, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե խոսում ենք ենթադրությունների մասին»,-նշեց նա:
«Ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում դրանք, քանի որ ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, ովքեր այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, առնչություն են ունեցել այդ գործերին: Իմ հայրն արդեն 5 տարի է թոշակի է գնացել ու ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը ՍԴ-ում իմ հետագա գործունեության վրա»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...