Բելառուսում ՌԴ դեսպանը կանչվել է Բելառուսի ԱԳՆ. ռուսական «Վագների խումբ»-ից կան մանրամասներ
Բելառուսում ՌԴ դեսպան Դմիտրի Մեզենցևը տեղեկացրել է, որ իրեն կանչել են Բելառուսի ԱԳՆ` Բելառուսում ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության 33 անդամի ձերբակալությունը քննարկելու նպատակով: Այս մասին գրում է interfax.ru կայքը:
«Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում կայանալիք հանդիպումը համաձայնեցվել է անցկացնել օրվա առաջին կեսին»,-տեղեկացրել է դեսպանը լրագրողներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 32 զինյալի:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են, ովքեր հուլիսի 24-ին տեղավորվել են Մինսկի հյուրանոցներից մեկում, այնուհետև տեղափոխվել քաղաքից ոչ հեռու գտնվող մի առողջարան: Խումբը առողջարանի անձնակազմի ուշադրությունը գրավել է զբոսաշրջիկներին ոչ բնորոշ վարքագծով և զինվորական ոճի միանման հագուստով: Խմբի անդամները ոգելից խմիչք չեն օգտագործել, զվարճանքի հաստատություններ չեն հաճախել և փորձել են ուշադրություն չգրավել: Արդյունքում խմբի անդամներին ձերբակալել են հատուկ նշանակության ուժերը:
«Վագները» զինվորական մասնավոր ընկերություն է, որն, ըստ տեղեկությունների, գործել է Ուկրաինայի տարածքում, այնուհետև Սիրիայում:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Պարետը փոփոխել է մարզասրահներում և լողավազաններում ախտահանման կարգը
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահներ...