Բելառուսում նախագահական ընտրությունների օրը հնարավոր է ամբողջովին անջատվի համացանցը
Բելառուսի իշխանությունները չեն բացառել նախագահական ընտրությունների օրը` օգոստոսի 9-ին, համացանցի անջատումը երկրում՝ այն բանից հետո, երբ Մինսկի մոտակայքում ձերբակալվել է ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի թեկնածու Անդրեյ Դմիտրիևը, գրում է znak.com կայքը։
Դմիտրիևի խոսքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած հանդիպման ժամանակ նա հարցրել է Անվտանգության խորհրդի պետքարտուղար Սերգեյ Ռավկովին, թե արդյոք հնարավոր է, որ օգոստոսի 9-ին երկրում անջատվի համացանցը: Ռավկովը պատասխանել է, որ եթե վտանգներ լինեն, համացանցի ամբողջական անջատումը բացառված չէ:
Բելառուսական ԱԱԾ-ի տվյալներով՝ նախագահական ընտրություններից առաջ շուրջ 200 արտասահմանցի վարձկան պատրաստվում է սադրանքներ իրականացնել:
Նմանատիպ հոդվածներ
Առավոտյան զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ խոսնակ
ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շ...
The Guardian-ը «ծիրանային պատերազմի» մասին
Բրիտանական The Guardian թերթը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության կապակցությամբ Մոսկվայում հայերի վրա ա...
ՀՀ-ն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությո...
«Վեոլիա Ջուր»-ը զգուշացնում է՝ 12 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....