ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արևշատ գյուղում հարևանների վեճն ավարտվել է կրակոցներով. կա բերման ենթարկված
Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։ Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։ Պարզաբանումների ընթացքում մասնակիցներից մեկը տնից վերցրել էր ապօրինի հրացանն ու կրակոցներ արձակել։ 46-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Հայտնաբերվել է նաև նրա հանգուցյալ պապին պատկանած գործարանային համարով հրացանը, որն ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԶՈՒ մի շարք զորամասեր բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների: ՀՀ ՊՆ-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է տղամարդը Բեյրութում պայթյունի ժամանակ փորձում պաշտպանել որդուն
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե Բեյրութի պայթյունի ընթացքում բնակարանում գտնվող տղամարդը ինչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը կրակոցներ են հնչել հայերի ուղղությամբ. կան տուժածներ
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մոտակայքում գտնվող Շչերբինկա բնակավայրում գիշերը ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել հայե...