Մերձմոսկովյան դատարանը 12 հայի ազատ արձակեց
Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում քիչ առաջ ավարտվեց դատական նիստը, որում քննվում էր 12 հայ երիտասարդների կալանավորելու խնդիրը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել Լյուբերցի քաղաքում ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ։
Ինչպես SHANTNEWS-ին տեղեկացրել է դատապաշտպան Ռուբեն Կիրակոսյանը, քննչական մարմինները չէին ներկայացրել որևէ ապացույց, որոնք հաստատում էին հայ երիտասարդների մասնակցությունը այդ անկարգություններին։
Սկսված դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է ապացուցել, որ կալանավորման միջնորդությունը անհիմն է, և հայ երիտասարդները անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Դատարանը մերժել է կալանավորելու քննիչների միջնորդությունը` հենց դատարանից ազատ արձակելով հայ երիտասարդներին։
Լյուբերցիում ադրբեջանցիները հուլիսի 24-ին նույնպես փորձել էին հարձակումներ գործել հայերի վրա, սակայն հանդիպելով դիմադրության, այլ սադրիչ միջոցների էին դիմել։ Օրեր անց՝ անկարգությունների գիշերը, պարեկություն իրականացրած 20 հայ երիտասարդների ոստիկանությունը բերման էր ենթարկել, ինչը հայ համայնքի մեծ դժգոհության պատճառ էր դարձել։ Դատական առաջին նիստում ազատ էր արձակվել 7 հոգի։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերը ապօրինի է շահագործում «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին. Hetq. am
Սևանա լճի Սպիտակ Շորժա (White Shorja) լողափում փաստացի գործունեություն իրականացնողը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությ...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...