Վերջին 1 օրում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել. այլ պատճառով մահերի թիվը 2 է
Հուլիսի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որից 27357-ը՝ առողջացած, 719-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում:
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 239 նոր դեպք և 692 առողջացած։
Վերջին 1 օրում կորոնավիրուսից 7 մարդ է մահացել:
Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի մասին հայտնում է, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...