Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի «անշնորհակալ Հայաստանի» մասին գրառմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն РБК-ի հետ զրույցում արձագանքել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա
Սիմոնյանի գրառմանը «անշնորհակալ Հայաստանի» մասին: ՀՀ վարչապետն ընդգծել է՝ Հայաստանում ՌԴ դաշնակիցը հայ ժողովուրդն է, ոչ թե առանձին քաղաքական գործիչներ, իսկ Ռուսաստանը թշնամական երկիր համարող հասարակական կազմակերպությունները գործում են դեռ այն նախագահների ժամանակներից, ում հավատարմության հարցում ՌԴ-ում որևէ մեկը կասկածներ չի ունեցել:
Փաշինյանը նշել է, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը Հայաստանում կտրուկ բացասական արձագանք է ստացել:
«Հայաստանը դեռ չի ճանաչել ԼՂ անկախությունը: Արդյո՞ք դա նշանակում է, որ մենք չենք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը: Ոչ»,- նշել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը անվտանգության միասնական տարածք են:
Արձագանքելով Սիմոնյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման հետ կապված դժգոհություններին, Փաշինյանը նշել է, որ ոչ թե առանձին քաղաքական գործիչներն են ՌԴ դաշնակիցը, այլ ողջ հայ ժողովուրդը:
«Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ Հայաստանում ՌԴ դաշնակիցը Փաշինյանը, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը չեն, ՌԴ դաշնակիցն ու գործընկերը հայ ժողովուրդն է: Դա շատ կարևոր նրբություն է»,- ասել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ բազմաթիվ գործիչներ երկար ժամանակ իրենց ներկայացրել են որպես ՌԴ միակ դաշնակից, մինչդեռ ՌԴ գործընկերը հայ ժողովուրդն է:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...