ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ-ն ուշադիր հետևելու են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին և միտումներին. ՊՆ խոսնակ 168
Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ վարժանքները լինելու են մարտավարական մակարդակում:
Զորավարժությունների ընթացքում կօգտագործվեն զրահատեխնիկա, հրետանային համակարգ, ականանետ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև՝ կմասնակցեն երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:
Հավելենք, որ ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են 2014-ից, նախորդը եղել էր 2019-ի սեպտեմբերին՝ Ադրբեջանում:
Ինչ վերաբերում է ցամաքային զորավարժություններին, թուրք-ադրբեջանական նման համատեղ զորավարժություններ անցկացվում են սովորաբար գարնանը՝ Բաքվի զորավարժարաններից մեկում, իսկ ամռանը՝ առանձին Նախիջևանում:
«Ռազմինֆո» մասնագիտացած կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը նշում է, որ Նախիջևանում սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժության առանձնահատկությունն այն է, որ դրանք վերջին շրջանի տավուշյան լարվածության և դրան հետևած Թուրքիայի ագրեսիվ արձագանքի ֆոնին են:
Մասնագետների կարծիքով, առհասարակ, ժամանակակից պայմաններում լայնամասշտաբ մարտական գործողությունների սկսումն անհնար է գաղտնի պահել, և, որ դրա անսպասելիությունն ապահովելու համար առավել շատ օգտագործում են զորավարժությունների քողի տակ զորքերի տեղաշարժը և կուտակումը որոշակի շրջաններում։
Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այս առնչությամբ ընդգծել է. «ՀՀ ՊՆ-ն և ԶՈւ-ն ուշադիր հետևելու են թուրք-ադրբեջանական զորավարժությունների ընթացքին և միտումներին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր 168.am կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...