Երևանում 8-ամյա երեխայի և 2 տղամարդու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 27-ին տարբեր աստիճանի այրվածքներով Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ՝ 8-ամյա Արմեն Ս․-ն, 39-ամյա Յուրիկ Ս․-ն և 36-ամյա Սերգեյ Ս․-ն:
Նրանք առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև Այրվածքաբանական ծառայությունը։
Անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 13 շենքի մոտից որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Սերգեյ Ս․-ին պատկանող Hyundai Sonata ավտոմեքենայում։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, և նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...