Բուհ չընդունված ուսանողները նախարարին Աստվածաշունչ ու խաչ փոխանցեցին
Բուհ չընդունված դիմորդները, որոնք դժգոհ են ընդունելության նոր կարգից, շարունակում են իրենց պայքարը։ Նրանք այսօր նորից հավաքվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի առաջ։
Մասնակիցները ցանկանում էին Աստվածաշունչ եւ խաչ նվիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Դրանք փոխանցելու համար վերցրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ նշելով, որ նախարարը նվերն ընդունում է եւ որպես հավատացյալ մարդ՝ շատ շնորհակալ է:
Նա հավելյալ պարզաբանումներ չի ներկայացրել՝ արդյոք Հարությունյանն այժմ հետեւո՞ւմ է ակցիային, փոխզիջումներ կլինե՞ն, թե՞ ոչ, միայն նշել է՝ երեկ այդ մասին նախարարը խոսել է Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված հարցազրույցի ժամանակ։
Ցույցի մասնակիցներից մեկը խնդրել է, որ փոխանցեն նաեւ իր խոսքերը․ հույս ունի, որ նվերը ստանալուց հետո նախարարն ավելի ազգանվեր գործ կիրականացնի, ավելի մոտիկ կկանգնի եկեղեցուն, ԿԳՄՍՆ-ի մեղքն էլ չի բարդի դիմորդների վրա։
Նշենք, որ այսօր բողոքողների թիվն ավելի քիչ էր․ եկել էին՝ միայն նվերը փոխանցելու, այսօր այլ գործողություն չի նախատեսվում։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...