Առաջարկում ենք ևս 3 տարով երկարացնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների արտոնությունները
Շրջանառության մեջ դրված սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցության օրինագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարացնել մի շարք արտոնություններ, որոնք ասուլիսի ժամանակ մանրամասնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Ցանկանում ենք, որպեսզի պետությունը շուրջ 36 բնակավայրի համար մոտ 50 տոկոսով փոխհատուցի էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի վճարները: Այստեղ, իհարկե, կան սահմանափակումներ՝ մինչև 1450 կՎտ հոսանքի, մինչև 360 խ/մ բնական գազի համար:
Ոռոգման ջրի մասով սահմանափակում չունենք. անկախ օգտագործման քանակից՝ պետությունը մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կվճարի այս կոմունալ ծախսերի 50 տոկոսը»,- ասել է պատգամավորը, ապա հավելել, որ մյուս փոփոխությունը նախատեսվում է դասագրքերի վճարների մասով: Օրինակ, սահմանամերձ բնակավայրերի բարձր դասարանների աշակերտների համար նախատեսվում է կիրառել կա՛մ 50 տոկոս մասնակի փոխհատուցում, կա՛մ անվճար տրամադրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։Այս մա...
Հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 120 կրակոց
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մ...