Աննա Հակոբյանը սուրճ է եփել Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչուհու տանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և կից գրել. «Լուսանկարներ և փոքրիկ պատմություններ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերից»:

Ներկայացնում ենք վարչապետի տիկնոջ լուսանկարները՝ համապատասխան գրառմամբ.

«Ներքին Կարմիրաղբյուրում եմ, Տիկին Սվետայի տանը: Սուրճ եմ եփում:)»:

«Բերդի բնակիչ այս երեխաները դժգոհում էին, որ ընկերները չեն իջնում բակ` խաղալու»:

«Ոչ միայն եփեցի, այլեւ` մատուցեցի:)»:


«Առանց մեկնաբանության»:


«Այգեպարի մանկապարտեզի շենքն է. տանիքի վրա արկ է ընկել»:



«Տիկին Լիդան է, Այգեպարից, ում տանը գիշերել էինք 2015 թվականի սահմանային լարվածության օրերին: Մանրամասները, թերեւս, արդեն բոլորը գիտեն»:


«Տիկին Լիդայի խնամիներն են: Պարզվեց Երվանդ պապը ամուսնուս քաղաքական հայացքները համակրել է դեռ շատ վաղուց, եւ այնքան ջերմեռանդ, որ Իջեւանցի մի վարորդից վերցրել է ամուսնուս հեռախոսահամարը եւ զանգահարել` զրուցելու: Բայց քանի որ այդ համարը արդեն ես եմ օգտագործելիս եղել, Երվանդ պապի հետ զրուցել եմ ես: Ինքս աղոտ հիշեցի տարիներ առաջ եղած այդ զանգը»:

Քաղաքականություն