Երեքան լողալ չի իմացել. Վերին Դվինում ջրանցքն ընկած երեխայի դին հայտնաբերվել է
Վերին Դվին գյուղում այսօր՝ հուլիսի 27-ին, ջրանցքն ընկած 14-ամյա տղայի դին քիչ առաջ հայտնաբերվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է համայնքապետ Լյուդմիլա Պետրովան:
Ավելի վաղ նա մեզ հետ զրույցում դեպքից մանրամասներ էր պատմել. «3 ընկերներով են գնացել ջրանցքում լողալու, ընկերոջ պատմելով ջրանցքն ընկած տղան լողալ չի իմացել, փորձել է սովորել ու պատմում է, որ մտել են ջրի տակ դուրս են եկել ու տեսել են, որ երեխան կարծես խեղդվում է, ու դրանից հետո իջել է ջրի տակ ու էլ չեն տեսել: Վազելով եկել են ջրանցքն ընկած երեխայի տուն, հայրը տանը չի եղել, մայրն ու քույրը զանգել են փրկարար ծառայություն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 27-ին, ժամը 17։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...