Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարո Փալյանը՝ Ստամբուլում ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդին ծեծի ենթարկելու մասին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Երիտասարդի մայրը «Ակօս» թերթին տեղեկացրել է, ո�…

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Երիտասարդի մայրը «Ակօս» թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել Ղարաբաղյան հակամարտության մասին, ու թեև ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել է նա:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250