Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չընդունված դիմորդների շուրջ 5 ժամ տեւած բողոքի ակցիան ավարտվեց «Հայոց մայրեր» երգով

Շուրջ 5 ժամ տևած՝ բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց այսօր՝ հուլիսի 27-ին, ավարտվեց «Հայոց մայրեր» երգով: Նշենք, որ այսօր ժամը 12.00-ից բուհ չընդունված…

Շուրջ 5 ժամ տևած՝ բուհ չընդունված դիմորդների բողոքի ակցիան ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց այսօր՝ հուլիսի 27-ին, ավարտվեց «Հայոց մայրեր» երգով:

 

Նշենք, որ այսօր ժամը 12.00-ից բուհ չընդունված դիմորդները հավաքվել էին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց եւ պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Մեկ ժամ սպասելուց հետո ցույցի մասնակիցները փակեցին Խորենացի եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկն ու նստացույց սկսեցին փողոցի երթեւեկելի հատվածում: Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին ակցիայի 2 մասնակցի, որից հետո ցուցարարները շարժվեցին ոստիկանություն եւ սպասեցին, մինչեւ ազատ արձակվեն բերման ենթարկվածները: Այնուհետեւ ակցիան կրկին շարունակվեց նախարարության դիմաց:

 

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։ 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 և ավել բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի կարևորվել է մասնագիտությունը, և առաջնայնությունը տրվել է ոչ թե որևէ առարկայից բարձր ստացողներին, այլ տվյալ մասնագիտությունն առաջին հայտով նշածներին։

Նմանատիպ հոդվածներ

Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ

Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250