
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 66-ամյա տղամարդը փորձել է տան բակի չոր խոտը այրել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։
Փրկարարները մարել են թիվ 47 տան և դրա հարևանությամբ բռնկված ու տարածված կրակը, որտեղ էլ հայտնաբերել են տղամարդու դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ՝ 66-ամյա Մ. Պ-ն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պ-ն իր տան չոր խոտը վառելիս է եղել, և այն տարածվել է հարևանի տարածք, ու փորձել է մարել նաև այդ կրակը, սակայն ծխախեղդ է եղել, իսկ մարմնի որոշ հատվածներ էլ այրվել են։ Փաստի առթիվ Գ. Մանասերյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: