«Հենա, ինչ ուզում՝ անում եք, միամիտի տե՞ղ եք մեզ դրել». լարված իրավիճակ՝ կրթահամալիրի տարածքում
Այսօր՝ հուլիսի 27-ին կրկին լարված իրավիճակ է ստեղծվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և թիվ 93 մանկապարտեզի հարակից տարածքում:
Հիշեցնենք, որ դեռևս 2019-ի դեկտեմբերից կրթահամալիրի տնօրենը և աշխատակիցները դեմ են արտահայտվել, որ կրթահամալիրի և մանկապարտեզի միջակայքում ցանկապատի շինարարությունն իրականացվի:
«Այժմ դրվում են ճաղավանդակներ, անիմաստ, ընդ որում՝ չգործով մանկապարտեզի համար»,- ուղիղ եթերի ժամանակ ասել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Ըստ նրա հաղորդած տեղեկությունների՝ նախատեսվում է կառուցել «հումանիտար միջանցք», որով տարածքի բնակիչները, կրթահամալաիրի սաներն ու աշխատակիցները հնարավորություն կունենան տեղաշարժվելու:
Աշոտ Բլեյանը միջամտեց տարածքում իրականացվող աշխատաքներին: Ի պաստախան հայտնեցին, որ կարող են հարցը քննարկել, միասին լուծումներ գտնել:
«Հենա, ինչ ուզում՝ անում եք, միամիտի տե՞ղ եք մեզ դրել»,- պատասխանեց Բլեյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ
Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դաստոյնի» հակահարված ենք տվել ազերիներին. պատմում է «Հայկական Տուն» խանութի սեփականատերը
Ռուսաստանի Շաբլվկայում գտնվող «Հայկական տուն» խանութը ադրբեջանցիների հարձակումից հետո այսօր արդեն աշխատում է...
Exclusive. Տեսանյութ. Կադրեր, թե ինչպես է Օնիկ Կարապետյանը անվնաս դուրս գալիս Սուքիասյանին պատկանող գրասենյակից
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին , որ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռ...
ՈՒՂԻՂ. Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվել են
Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվելեն։ «Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ...