Երևանի Կոմիտասի պողոտայում 54-ամյա տղամարդու են վրաերթի ենթարկել, նրա վիճակը ծանր է
Հուլիսի 26-ին՝ ժամը 20։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսան Կ․, ծնված 1985 թ․) վրաերթի է ենթարկել Էդուարդ Մ․-ին (ծնված 1966 թ․)։
Փրկարարները Էդուարդ Մ․-ին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...