Այգեձոր-Արծվաբերդ ճանապարհին «BMW X5»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում
Հուլիսի 27-ին՝ ժամը 01:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ո․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով հայտնվել ձորում:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր Արսեն Զ․-ին (ծնված 1986 թ․), Արման Վ․-ին (ծնվ․1989թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները Արսեն Զ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սարգիս Ո․-ինը՝ միջին ծանրության իսկ Արման Վ․-ինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...
ՀՐԱՏԱՊ. Արտակարգ իրավիճակ Երևանում. ՀՀ կառավարության վարչական շենք են ժամանել մեծ թվով հրշեջներ
Քիչ առաջ մեծ թվով հրշեջ ավտոմեքենաներ ժամանել են Հանրապետության հրապարակ՝ Մելիք Ադամյան փողոց:Ինչպես հայտնում է Shamshya...