«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 օրական նորածին է մահացել
Երևանում այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։
Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ երեխայի հարազատները նորածնի մահվան մեջ մեղադրում են իրենց մարզի բժշկական կենտրոնի բժիշկներին, դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Երեխայի 28-ամյա մայրն այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։ Աղջնակը երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր։
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...