Հնդկաստանում կապիկները քանդել են տան պատը և սպանել մորն ու 4 երեխաներին
Հնդկական Շահջահանպուր քաղաքում վայրի կապիկները քանդել են բնակելի տան պատը և սպանել մորն ու չորս երեխաներին: Այս մասին հայտնում է Times of India-ն:
45-ամյա Շաբնամի տան օդափոխիչը կոտրվել էր: Կինը և նրա վեց երեխաները որոշել են քնել տան բակում, որպեսզի փրկվեն շոգից:
Առավոտյան քնած ընտանիքի վրա փլվել է աղյուսե պատը: Միջադեպի մեղավորները, ինչպես պարզվել է, կապիկներն էին, որոնք ցանկացել են բարձրանալ տան հարևանությամբ գտնվող գուավայի ծառը: Պտուղները տանելու փորձի ընթացքում կապիկները քանդել են տան պատը:
Նշվում է, որ ողջ են մնացել միայն տան երկու փոքրիկ տղաները: Նրանց շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն:
Նմանատիպ հոդվածներ
Երկաթյա խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը պարզվել է
Հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի համար նախատեսված...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Միքայելյանը
Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հ...
ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակվել է. Ալիևի «Սպեցնազը» մնացել է ծուղակում. Արծրուն Հովհաննիսյան
Քիչ առաջ հակառակորդը կրկին հարձակում է ձեռնարկել «Անվախ» դիրքի ուղղությամբ ու կորուստներով հետ է շպրտվել։ Ալիևի «Սպեցնազ...
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝...