Ռուսաստանի ոստիկանությունը երեք ադրբեջանցու ձերբակալելու համար դիմել է Մոսկվայի դատարան
Ոստիկանությունը մոսկովյան դատարան է դիմել երեք ադրբեջանցու ձերբակալելու հարցով։ «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանցիները մասնակցել են Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքին։
Հայաստանի քաղաքացիների հետ ծեծկռտուքը տեղի է ունեցել Մարյինո շրջանում, տուժել է մեկ մարդ։ Ոստիկանությանը գործ է հարուցել խուլիգանության և ավազակային գործողությունների հոդվածով։
«Միջնորդություններ են ստացվել Համիդովի, Վալիևի և Զավիդովի նկատմամբ ձերբակալությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Միջնորդության քննությունը կսկսվի մոտակա օրերին»,– հայտնել են դատարանից։
Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...