«Նեղանալ չլինի». Ռուսաստանի հայ քրեական հեղինակությունները ժամանակ են տվել ադրբեջանցիներին. Զոհրապ Եգանյան
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայկական «կրիմինալի» մասին միքանի անգամ գրառում արել եմ, նրանք շատ հաճախ ավելի շատ ու արագ են կարողանում մեծ հարցեր լուծել, քան պետական խողովակներով աշխատող չինովնիկները:
Ռուսաստանում ազգությամբ հայ հեղինակությունները հսկայական ազդեցություն ունեն առանձին քաղաքներում և ամբողջ երկրամասերում, որքան ես եմ հասկանում անձնական կապերի միջոցով ստացվող տեղեկություններից` դրված է ուլտիմատում մեր տղեքի կողմից, որ եթե չկարողանան ադրբեջանական համայնքի ղեկավարները կանգնեցնել իրենց թուլեքին, ապա «նեղանալ չլինի» վիճակն է:
Որպես լրացուցիչ տեղեկություն ասեմ, որ հեղինակությունների ազդեցությամբ հայ-ադրբեջանական բախումներ տարիներ առաջ հնարավոր եղավ կանգնեցնել Ուկրաինայում, երբ մերոնք շատ վատ ձևով ադրբեջանցիների էին պատժել, որից հետո նրանք հավաքվել էին մասնավորապես Լվովում: Այն ժամանակ մեծ դեր ունեցավ նաև Ուկրաինայում մեր դեսպանը: Հայերը շատ ազդեցիկ են հատկապես ՌԴ հարավային հատվածներում ու Սև ծովի մերձակա տարածքներում, որտեղից ադրբեջանական ֆուռերն են անցնում:
Հ.Գ կրիմինալ կա ու լինելու է, խելացի պետություններն այն «օգտագործում» են ի շահ իրենց երկրի, օրինակ ԱՄՆ-ն օգտագործեց իտալական մաֆիայի կապերը և ապահով զորք իջացրեց Սիցիլիա կղզի 1944թ-ին»:
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...