Մենք կանգնելու ենք Սևանը հիմնովին կորցնելու վտանգի առաջ. բնապահպան Վահագն Վարագյան
Սևանի վիճակը բարելավվելու ուղղությամբ անհապաղ քայլեր է պետք ձեռնարկել, այլապես մենք կանգնելու ենք շատ լուրջ խնդիրների առջև:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:
«Սևանի վիճակը բարելավվելու ուղղությամբ անհապաղ քայլեր է պետք ձեռնարկել, այլապես մենք կանգնելու ենք շատ լուրջ խնդիրների առջև: Այսպես շարունակելու պարագայում Սևանը ճահճանալու է, և մենք կորցնելու ենք տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը: Այս ամենի հետևանքով ոչնչանալու է Սևանա լճի ողջ էկոհամակարգը: Ձկնային պաշարները ոչնչանալու են, ինչը առաջացնելու է պարենային անվտանգության խնդիր: Առաջանալու է համաճարակների բռնկման լուրջ ռիսկեր, որոնց հետևանքով Սևանի ավազանը կդառնա մարդկանց առողջության համար ռիսկային գոտի։ Ոչնչացման վտանգից չի խուսափելու նաև էնդեմիկ հայկական որորը:
Վտանգներից զերծ չի մնալու նաև գյուղատնտեսությունը։ Խնդիրներ է առաջանալու ինչպես անասնապահական, այնպես էլ ոռոգման համակարգի հետ, քանի որ Սևանից սկիզբ առնող Հրազդան գետը մեծ նշանակություն ունի ոռոգման համար: Այս ռիսկերն անտեսելով և շարունակելով Սևանը շահագործել՝ առանց լուրջ միջոցառումների և անհրաժեշտության դեպքում՝ նաև խիստ սահմանափակումների, մենք կանգնելու ենք Սևանը հիմնովին կորցնելու վտանգի առաջ։ Պետությունն այս պահից սկսած պետք է մտածի նաև Սևանի տարածաշրջանում ապրող քաղաքացիների և տնտեսվարողների անխուսափելի սահմանափակումների հետևանքով հասցվելիք վնասների հաշվարկման և փոխհատուցման մասին, որպեսզի քաղաքացիները չհայտնվեն սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակում և հնարավորինս քիչ վնասներ կրեն»,- գրել է նա։
[e2fc90e34f57630dda4c9bd15cc654e2.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա էլ Գառնու տաճարում են փարթի անում
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեծ թվով մասանակցությամբ խնջույք անցկացվում Գառնում տաճարի...
Հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանը մահացել է
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային...
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասի...
Մանրամասներ՝ տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի առողջական վիճակից. ՊՆ
Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալնե...