Կրակային պատրաստության պարապմունք, ֆիզիկական ստուգարք, տեսչական ստուգումներ
ՀՀ զինված ուժերի 5-րդ զորամիավորման N զորամասի ստորաբաժանումներից մեկի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային պատրաստության ստուգողական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
Ստուգվել են բարդ պայմաններում անձնակազմի արագ կողմնորոշման, դիրքավորման, պայմանական հակառակորդի թիրախավորման հմտությունները, ինչպես նաև զինծառայողների գործողությունները պաշտպանության և հարձակման ժամանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության աստիճանն ամրապնդելու և անհատական կարողությունները ստուգելու նպատակով հուլիսի 14-ին զորամիավորումներում անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ։
Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մի շարք վարժաձևերից և ցուցաբերել բարձր պատրաստություն։
Բացի դրանից, զինծառայողների մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են տեսչական ստուգումներ:
Հուլիսի 14-ին ամփոփվել են տեսչական ստուգումների արդյունքները, տրվել են ցուցումներ արձանագրված թերությունների շտկման և հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել...
Բացառիկ լուսանկարներ. հակառակորդը խոցված զրահատեխնիկան է տեղափոխում
Banak.info մասնագիտացված կայքի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես...
ՀՐԱՏԱՊ. Հրազենային վնասվածքով ժամկետային զինծառայողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառ...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...