Լարված իրավիճակ նախագահի նստավայրի մոտ. կա բերման ենթարկված
Լարված իրավիճակ Բաղրամյան 26-ում: Այստեղ էր մամուլի ասուլիս անելու համար «Կամք» հասարակական շարժման ղեկավար Վահագն Չախալյանը:
«Մենք ակցիա չենք անում, մենք այստեղ ընդամենը մամուլի ասուլիս ենք անելու և նախագահի նստավայրին նամակ ենք հանձնելու։ Ոչ ակցիա ենք անում, ոչ «ռուպռ» ենք բերել, ոչ պլակատ ունենք, ոչ մի հակաօրինական բան չենք անում», - ասաց Վահագն Չախալյանը։
Նա նշեց, թե Հայաստանում արտոնյալների խումբ է ձևավորվում, ովքեր ինչ ուզել-անելու իրավունք ունեն։
««Ոչ խտրականությանը»։ Դուք ապազգային և ազգային ուժերի միջև խտրականություն եք դնում։ Ինչպես որ մի քանի օր առաջ այլ ինչ-որ քաղաքական ուժի ներկայացուցիչներ ասուլիս են արել այստեղ, մենք էլ ենք անելու», - ասաց Վահագն Չախալյանը։
Նշենք որ՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Բաղրամյան 26-ի առջև համակիրների հետ ասուլիս էր հրավիրել որտեղ հայտարարեց, թե չստորագրելով Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխությունը՝ Արմեն Սարգսյանն արգելակել է գործընթացը:
Ասուլիսը դարձավ բազմամարդ և ոստիկանները պահանջեցին պահպանել արտակարգ դրության պահանջները։ Երբ նրանց պահանջը չբավարարվեց, ոստիկանները բերման ենթարկեցին ասուլիսը հրավիրած Վահագն Չախալյանին։ Նա ոստիկանության Մալաթիայի բաժանմունքում է։
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվել են
Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվելեն։ «Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշադրություն դարձրեք քաղաքացիների կարիքներին. մեքենաներով բողոքի ակցիա Երևանում
Մի խումբ քաղաքացիներ այս րոպեներին բողի ակցիա են իրականացնում հետևյալ կարգախոսով. «Կարդա՛ Նժդեհ, փրկի՛ր կյանքեր․ քաղաքաց...