Հենրիխ Մխիթարյանը համարվում է «Ռոմայի» ամենաարդյունավետ խաղացող. վիճակագրություն
Հռոմի «Ռոմայի» ներկայիս ֆուտբոլիստներից բոլորից արդյունավետ խաղ ցուցադրում է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ մասին գրում է Corriere della Sera Roma օրաթերը:
Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն միջինը 149 րոպեում գրավում է մրցակիցների դարպասը: Այդ ցուցանիշով նա առաջ է անցել թիմի գլխավոր ռմբարկու Էդին Ջեկոյից, որը գոլ է խփում յուրաքանչյուր 177 րոպեից հետո:
Ըստ վիճակագրության, այն խաղերում, որոնցում հայ ֆուտբոլիստը գոլ է խփել կամ արդյունավետ փոխանցում է կատարել, «Ռոման» մեծ մասամբ հաղթանակ է տարել՝ 9 հանդիպումից 7-ում: Խոսքը վերաբերում է միայն Ա սերիայի առաջնության խաղերին:
Հենրիխ Մխիթարյանն այժմ գտնվում է լավ մարզավիճակում և հենց նա կարող է «Ռոմային» օգնել օգոստոսին նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը:
Նյութում նշվում է նաև, որ անցած տարի հայ ֆուտբոլիստը իր թիմին՝ «Արսենալին», նույնպես հասցրել էր եզրափակիչ, սակայն չէր մասնակցել խաղին, քանի որ այն կայացել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական կապեր: