Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների պահանջին չենթարկվելու համար մի կնոջ բերման են ենթարկում

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ոստիկանների պահանջին չենթարկվելու համար մի կնոջ բերման ենթարկում։ Կինը շարունակում էր իր ճանապարհը, թեև ոստիկանները հորդորում էին…

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ոստիկանների պահանջին չենթարկվելու համար մի կնոջ բերման ենթարկում։ 

Կինը շարունակում էր իր ճանապարհը, թեև ոստիկանները հորդորում էին կանգնել. «Ձեր տեղաշարժը սահմանափակված է, սպասեք»։

Ի վերջո կին ոստիկանը նրա ձեռքերը ոլորեց եւ փորձեց ձեռնաշղթաներ հագցնել, սակայն չկարողացավ, քանի որ կինը գոռում էր եւ դիմադրում։

«Ձեր արարքի համար պատասխան եք տալու»,- ասաց կին ոստիկանը։

Նրանց մոտեցավ այլ ոստիկան եւ հորդորեց իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժին։ Ի վերջո, կնոջը բերման ենթարկեցին։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250