ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակոցներ են հնչել Անդրանիկի փողոցում․ կան ձերբակալվածներ
Հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում, վայրկյանների տարբերությամբ, երկու ահազանգ ստացվեց՝ գրեթե նույն բովանդակությամբ. Անդրանիկի փողոցի թիվ 149 շենքի բակում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տարածքի զննությամբ արնանման հետքեր հայտնաբերեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողություններին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները. արդյունքում` փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ մի քանի երիտասարդի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։
Այդ ընթացքում նրանցից մեկը գլխի շրջանում վնասվածք էր ստացել, ապա ատրճանակից կրակոցներ արձակել մյուս կողմի մեքենայի ուղղությամբ։ Կարճ ժամանակում պարզվեց նաև միջադեպի մասնակիցների ինքնությունը և սկսվեցին նրանց հայտնաբերման միջոցառումներ։ Արդյունքում` նույն օրը Երևանի բնակիչ երկու երիտասարդ ձերբակալվեցին։ Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՆ-ից. ՀՀ ԶՈՒ ոչնչացնում Է սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ ՀՀ պաշտպանու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների պահանջին չենթարկվելու համար մի կնոջ բերման են ենթարկում
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ոստիկանների պահանջին չենթարկվելու համար մի կնոջ բերման ենթար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը կասկածվում է դեղատնից գողություն կատարելու մեջ. ոստիկանության տեսանյութը
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Լուսանկարում պատկերված անձը կասկածվում է դեղատնից գողություն կատարելու...