ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իջևանում 43-ամյա կինը պատուհանով մտել է համաքաղաքացու տուն և գողացել համակարգիչ, 120.000 դրամ ու ոսկյա շղթա
Հունիսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ ստացվեց, որ Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 15-ից մինչև 29-ն ընկած ժամանակահատվածում պատուհանով մտել են տուն և հյուրասենյակից գողացել համակարգիչ, 120.000 դրամ ու ոսկյա շղթա՝ խաչով, պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս:
Բնակարանն ուսումնասիրելուց հետո քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իջևանի Աբովյան փողոցի 43-ամյա մի բնակչուհի:
Նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Իջևանի բաժին:
Նա խոստովանել է, որ հունիսի 27-ին, ժամը 14-ի սահմաններում, ինքն է կատարել բնակարանային գողությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում «Տոյոտա»-ի վարորդը, չենթարկվելով ՃՈ ծառայողներին, դիմել է փախուստի
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ՃՈ Սևանի անշարժ պահակետում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակումներ են դիտվել
Տեղեկություններ են ստացվել, որ այսօր մայրաքաղաքի վարկային կազմակերպությունների գրասենյակների դիմաց քաղաքացիների կուտակու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարշավան հեղեղվել է տեղատարափ անձրևներից
Լեհաստանի մայրաքաղաքում տեղատարափ անձրևները հեղեղել են բազմաթիվ տներ, հիվանդանոցներ, երկաթուղու և մետրոյի կայարաններ, փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների պահանջին չենթարկվելու համար մի կնոջ բերման են ենթարկում
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ոստիկանների պահանջին չենթարկվելու համար մի կնոջ բերման ենթար...