Հուլիսի 11-ին կիրականացվի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք
Icelandair ավիաընկերության Boeing 767 օդանավով հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք՝ 1 կանգառով տեխնիկական սպասարկման համար։
Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և հավելում, որ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկում օդանավը կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։
«Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան ուղիղ չարթերային չվերթ: Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ:Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում»,- հայտնում են հյուպատոսությունից:
Ամբողջ թռիչքի տևողությունը կլինի 15 ժամ։ Օդանավում առկա է260 նստատեղ։
Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա):
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Հունիսի 28-ի դրությամբ՝ վարակման 736 նոր դեպք, 205 ապաքինված, 6 մահ
Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է հաստատվել: Վարակումների ընդհանուր թիվը կա...
Կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք. ապաքինվել է 762 անձ
Հայաստանում հունիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, 814 պացիենտ առողջացել է
Հունիսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23247 դեպք, որոնցից 12149-ն` առողջացած, 410-...
Կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, 181 պացիենտ առողջացել է. արձանագրվել է մահվան 7 դեպք
Հունիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 25127 դեպք, որոնցից 13297-ն` առ...