ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարները սելավաջրերում արգելափակված ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիներին
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 17-ին, ժամը 22։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան եւ Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում ավտոմեքենաներն արգելափակվել են սելավաջրերի մեջ. քաղաքացիներին ավտոմեքենաներից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները սելավաջրերում արգելափակված 2 ավտոմեքենայից դուրս են բերել 5 քաղաքացու, ժամանակավորապես դադարեցրել երթեւեկությունը դեպի Թումանյան եւ Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկ եւ ավտոքարշակի օգնությամբ ավտոմեքենաները դուրս բերել ջրից։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրանցքից հայտնաբերվել են ԲՀԿ տասնյակ անդամատոմսեր
Քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ջրատարում մեծ թվով կուսակց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...