Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենը պատասխանել է Ուրիխանյանի հայտարարությանը
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը պատասխանել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե հիմնադրամն իրեն դատի է տվել «1,9 մլրդ դրամի հասնող պարտավորություններ չեն կատարվել» արտահայտության համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ավետիքյանը հայտնեց, որ Ուրիխանյանն իր որոշ գրառումներով ու հայտարարություններով արատավորել է Հիմնադրամի բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը:
«Հիմնադրամը դատարանից խնդրել է պարտավորեցնել պարոն Ուրիխանյանին հերքել հիմնադրամի կողմից գաղտնի ծախսեր կատարելու, ժողովրդին պատկանող գումարներն անհետացնելու (յուրացնելու), համապատասխան ֆինանսական հաշվետվություններում գումարները չարտացոլելու (չհաշվառելու), գործող օրենսդրության պահանջների խախտման և, կամ չպահպանման վերաբերյալ բոլոր պնդումները, հայտարարությունները և դատողությունները»,- ասաց Ավետիքյանը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց նաև, որ Հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները հեղինակավոր Earnst and Young միջազգային անկախ աուդիտորական կազմակերպության կողմից անցել են աուդիտորական ստուգում ու տրվել է եզրակացություն, որ հիմնադրամի հրապարակած ֆինանսական հաշվետվություններն արտացոլում են իրական պատկերը։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտնեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իրեն դատի է տվել «1,9 մլրդ դրամի հասնող պարտավորություններ չեն կատարվել» արտահայտության համար, որով պահանջվում է հերքել այդ արտահայտոթյունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...