Ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական կարիերա անողների վզներից բռնելու է եւ այս դահլիճից դուրս շպրտի. վարչապետը՝ Ուրիխանյանին
Ուզում եմ ցավով արձանագրել, որ կան դեռեւս մարդիկ, որոնք երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձեւավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով։ Այս ամսին այսօր՝ հունիսի 17–ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով պաշտպանության նախարարի մասին հեգնանքով արտահայտված պատգամավոր տիգրան Ուրիխանյանին։
«Խոսքն այնպիսի մարդկանց մասին է, որոնց քաղաքական կարերիան, ինչպես օրերս պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջանակներում անվանում են ղազագիր։ Ուզում եմ ասել նաեւ, որ հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելը կարող է իրենց համար կոնկրետ ֆիզիկական սպառնալիք առաջացնել։ Սա անընդունելի է եւ համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այս ղազագրի վրա հիմնված քաղաքական գործունեություն ծավալող անձանց եւ ուժերին, վզներից բռնելու է եւ այս դահլիճից ընդհանրապես դուրս է շպրտելու, ես դրանում այդքան չեմ կասկածում»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Ուրիխանյանը Բադասյանի ելույթին սուր արձագանք տվեց. «Էս ճի՞շտ որոշում էր, արդարադատության նախարարին բերել պատասխան տալու. էն ինչ որ պետությունը պետք է աներ՝ երկիր, հող, հայրենիք, մարդու կյանք պահած սպայի նկատմամբ, չի արվել, ի՞նչն է քննարկվում, տվեք այդ մարդու փողերը։ Երկրորդ՝ top ten of the ministers պաշտպանության նախարարը, հարգելի պարոն վարչապետ, բա չեք իմացել ինձ ու ձեզ դատի է տվել, առաջին անգամ եմ ես այդպիսի բան տեսնում»։
Նիկոլ Փաշինյանըին այս ձևակերպումը հունից հանես, նա տեղից միջամտեց՝ ասելով, որ պաշտպանության մասին այդպես խոսողը թոփ զրո պատգամավոր է։ «Դա ի՞նչ խոսելու ձեւ է»։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել
Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ...
Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ դեքսամետազոն դեղամիջոցը կորոնավիրուսի բուժմանը կարող է նպաստել
Բրիտանացի գիտնականները նշում են, որ էժան և մատչելի դեքսամետազոնը կարող է օգնել փրկել բազմաթիվ ծանր հիվանդների կյանքը, որ...
Առաջիկա օրերին եղանակը ՀՀ տարածքում
Հունիսի 18-19-ը, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 20-21-ի կեսօրից հետո հիմնականում հյուսիսային շրջաննե...