Տեսչական մարմինը ինքնակամ կառույցներ է հայտնաբերել Կոտայքի մարզի վերին Պտղնի համայնքում
2020թ. մայիս ամսին քաղաքացու կողմից ստացված դիմումում հիման վրա ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքում՝ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։
Համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ տեղազննությունից պարզվել է, որ, քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 0.2563հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց որեւէ օրինական եւ նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ կառուցվել են շինություններ մասնավորապես՝ բետոնահանգույց:
Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել:
Համայնքում վերը նշվածի արդյունքում խախտվել է հողերի օգտագործման նպատակային նշանակությունը։
Համայնքում արձանագրված խախտումների եւ թերությունների հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզպետին՝ կազմված ակտում արձանագրված խախտումների համար Վերին Պտղնի համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու եւ միաժամանակ պարտավորեցնելու խախտումները ողջամիտ ժամկետներում վերացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...