ԼՂ կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հունիսի վերջին․ Զախարովա
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է վերսկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը:
«Անցյալ ամիս նրանք անցկացրել են համատեղ տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են ԼՂ կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է մինչև այս ամսվա վերջ, անխոս, մենք առանձին կտեղեկացնենք:
Փոխըմբռնում կա, որ երբ սահմանները բացվեն, կհանվեն միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները, որոնք ներդրվել են, ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված, հանդիպումները ձեռք կբերեն նաև ոչ հեռակա բնույթ» - նշել է Մ.Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Առողջապահության նախարարը կոչ է անում կտորից դիմակ չկրել
Տնային օգտագործման դիմակները երբեք չեն կարող փոխարինել բժշկական դիմակներին: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց ՀՀ...
Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ դեքսամետազոն դեղամիջոցը կորոնավիրուսի բուժմանը կարող է նպաստել
Բրիտանացի գիտնականները նշում են, որ էժան և մատչելի դեքսամետազոնը կարող է օգնել փրկել բազմաթիվ ծանր հիվանդների կյանքը, որ...
Արտահիվանդանոցային պայմաններում «թոքաբորբով» պացիենտների վարումը իրականացվում է ԱԱՊ հաստատությունների կողմից
COVID-19 հաստատված պացիենտների և նրանց հետ սերտ շփվածների բժշկական օգնությունն և սպասարկումն իրականացվում է Առողջության...