Կիրականացվի Կիև-Երևան չարտերային չվերթ
Ուկրաինայում Իրանի դեսպանությունն ուկրաինական SkyUp ավիաընկերության հետ հունիսի 20-ին ժամը 15։10-ին Կիև-Երևան չարտերային չվերթ է կազմակերպում՝ Իրանի քաղաքացիներին Կիև-Երևան-Թեհրան երթուղիով տեղափոխելու համար։
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ինքնաթիռում սահմանափակ քանակությամբ տեղեր կլինեն նաև Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։
Հայաստանում կարանտինային միջոցառումները պատշաճ կերպով ապահովելու նպատակով տոմսերը կվաճառվեն միայն ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի կողմից կազմած ցուցակների հիման վրա։
Տոմսի արժեքի, առակա նստատեղերի և գնման վայրի մասին տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...