Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին․ Արման Աբովյան
Այս օրերի թոհուբոհի մեջ մի տեսակ հետաքրքիր զգացում ունեմ. նայում եմ եւ վերլուծում եմ այն իշխանավորներին ( կապ չունի պատգամավոր են, կառավարությունից են) եւ ուղղակի ապշում եմ, թե որքան են իրենց պահելաձեւը, քաղաքական սկզբունքները, մտածելակերպը տրանսֆորմացրել ակնհայտ ստի եւ էժան փիար քարոզի` ընդամենը երկու տարվա ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը»:
Նա, մասնավորապես, նշել է. «Ի՞նչն է պատճառը, որ հեղափոխություն արած ուժը փաստացի դավաճանեց իր իսկ սկզբունքներին`ժպիտը երեսին մեկնարկ տալով լայնածավալ քաղաքական հետապնդումներին` հիմնված ստի եւ նենգափոխություն վրա, ինչը ստիպեց իրենց մեկ օրում կուրանալ եւ խլանալ, «չտեսնել» ակնհայտ բռնությունը եւ «չլսել» հասարակ մարդկանց ձայնը:
Ի՞նչը ստիպեց իրենց` «մարդը ամենամեծ արժեքն է» կարգախոսը շուրթերին, ցեխի մեջ նետել արդարությունը եւ ճշմարտությունը։
Ասում են, որ բոլոր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, միգուցե դա է պատճառը, անկեղծ չգիտեմ։
Հ.Գ.
Եվ կներեք, որ երեկ շփոթվեցի, երբ ասացի, որ «Սպանել վիշապին» գիրքը գրել է Բերտոլդ Բրեխտը, հուզված էի կներեք, գիրքը գրել է Եվգենի Շվարցը եւ խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, որոնք կուրացել են եւ խլացել անպայման կարդալ այդ գիրքը, շատ բան պարզ կդառնա «հեղափոխական» իշխանությունների գործելաոճի տրամաբանության մեջ։
Հ.Գ.Գ.
Չեմ վախենում եւ չեմ լռելու»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...