22 հազար 150 առաջին դասարանցի հայտագրվել է առցանց համակարգով
Հանրապետության բոլոր այն համայնքներում, որտեղ կա 1 և ավելի դպրոց, առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով հայտագրվել է 22 հազար 150 երեխա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Այս տարի մենք կանխատեսում ենք ունենալ շուրջ 40 հազար առաջին դասարանցի։ Հայտագրման առցանց համակարգով առաջին դասարանցիների ընդունելություն է իրականացվում շուրջ 25-27 հազար երեխայի համար։ Սրանք այն երեխաներն են, որոնք բնակվում են այն համայնքներում, որտեղ կա 1-ից ավելի դպրոց։ Այս պահին արդեն հայտագրվել է 22 հազար 150 առաջին դասարանցի»,- ասել է Փոխնախարարը և հավելել, որ հունիսի 1-10-ը առցանց հայտագրման հնարավորություն է ունեցել այս խմբի 9247 երեխա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Հայաստանում կորոնավիրուսի վարակման 459 նոր դեպք է գրանցվել
Հայաստանում հունիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսի 459 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&nb...
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք է հաստատվել, ապաքինվել է 588-ը
Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 19 708...