ՊՆ-ն նախաձեռնում է նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ` ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա:
Հասարակական խորհրդին անդամակցումն իրականցվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա:
Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, ովքեր ունեն պաշտպանական ոլորտին առնչվող առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:
Հասարակական խորհրդի անդամի հայտը կազմված է հետևյալ փաստաթղթերից.
դիմում ՀՀ պաշտպանության նախարարին,
ինքնակենսագրություն,
լուսանկար,
միջնորդագիր` առաջադրող կազմակերպության կողմից,
տեղեկանք պաշտպանական ոլորտին առնչվող գործունեության մասին:
Հայտերն ընդունվում են ս.թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային տարբերակով` [email protected] հասցեով, կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 523482 հեռախոսահամարով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...