Պեկինում կրկին հայտարարվել է կարանտին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում COVID-19-ի նոր բռնկում է սկսվել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքի իշխանությունները բոլոր ձեռնարկություններին ստիպել են աշխատողներին 14-օրյա կարանտինի ուղարկել։
Ըստ South China Morning Post պարբերականի՝ վիրուսի էպիկենտրոն է դարձել Պեկինի մեծածախ շուկաներից մեկը, որտեղ կորոնավիրուս է հաստատվել 79 հոգու մոտ։ Չինաստանի փոխվարչապետ Սուն Չունլանը հայտարարել է, որ վիրուսի տարածման վտանգը շատ մեծ է՝ հաշվի առնելով շուկայի մեծությունը, խտությունը և այնտեղ մարդկանց ելումուտի ինտենսիվությունը։
Շուկան զբաղեցնում է 107 հեկտար տարածք և սնունդ է մատակարարում Չինաստանի հյուսիսային շրջաններին։
Մինչև վարակի նոր բռնկումը Պեկինում արդեն 55 օր կորոնավիրուսի նոր դեպքեր չէին արձանագրվել։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող օրենքը
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդուն...
ԱՄՆ-ում տղամարդը իր 2 երեխաների մոռացել է մեքենայի մեջ, նրանց մահացած են գտել
Երկու փոքր երեխա մահացել է ամերիկյան Տալսա քաղաքում (Օկլահոմա նահանգ), այն բանից հետո, երբ հայրը նրանց 5 ժամով թողել է մ...
Այսօր կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքն...