ԱՄՆ-ում տղամարդը իր 2 երեխաների մոռացել է մեքենայի մեջ, նրանց մահացած են գտել
Երկու փոքր երեխա մահացել է ամերիկյան Տալսա քաղաքում (Օկլահոմա նահանգ), այն բանից հետո, երբ հայրը նրանց 5 ժամով թողել է մեքենայում փակված, ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, հայտնում է Fox23- ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների զեկույցը:
Ինչպես ոստիկանությանը հայտնել է 31-ամյա Դաստին Լի Դենիսը, շաբաթ օրը կեսօրին երեխաների հետ գնացել է խանութ, այնուհետև վերադարձել է տուն և պառկել քնելու: Մոտ հինգ ժամ հետո արթնանալով՝ տղամարդը հասկացել է, որ չի կարողանում երեխաներին գտնել: Ավելի ուշ նա իր 4 տարեկան դստերը և 3 տարեկան որդուն գտել է պիկապի հատակին և նրանց տեղափոխել տուն: Ժամանած բժիշկներն արձանագրել են, որ երեխաները մահացել են: Նրանց մահվան պատճառը դեռ չի հստակեցվել:
«Երեխաներին չեն ստուգել գրեթե հինգ ժամ մեքենայի մեջ գտնվելու ընթացքում»,- ասել են ոստիկանությունից: Տղամարդուն մեղադրել են երկրորդ կարգի սպանության մեջ: Այժմ նա գտնվում է կալանքի տակ:
Տեղի օդերևութաբանները հայտնում են, որ այդ օրը քաղաքում օդի ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
Հայաստանում հունիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտն...
Պեկինում կրկին հայտարարվել է կարանտին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում COVID-19-ի նոր բռնկում է սկսվել։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ քաղաքի իշխանությու...
Մահացել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը խորը կսկիծով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին 52 տարեկանու...
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող օրենքը
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդուն...