Հայտնաբերվել է դիվանագիտական կեղծ համարանիշով և առանց ԱՊՊԱ-ի ավտոմեքենա
Օրերս ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքում շահագործվում է կեղծ դիվանագիտական համարանիշերով «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։ Տեղեկությունների հիման վրա կատարված համապատասխան ստուգումներից հետո տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Հունիսի 12-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները հիշյալ մեքենան հայտնաբերեցին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում և տեղափոխեցին ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան հաշվառված չէ Հայաստանում գործող դիվանագիտական որևէ ներկայացուցչության հաշվեկշռում։ Բացի դրանից՝ վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան՝ ԱՊՊԱ պայմանագիր։ Դեպքի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել այն մասին, որ խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Բագրևանդ փողոցում: Ինչպես հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չգիտեմ՝ ինչպես ապրել։ Ինձ ներում չկա»․ Միխայիլ Եֆրեմովը ներողություն է խնդրում
Ռուսաստանի վաստակավոր արտիստ՝ Միխայիլ Եֆրեմովը տեսաուղերձ է ձայնագրել։ Առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում երկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից
Shamshyan.com-ը ներկայացրել է տեսանյութ՝ ինչպես է հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սողոմոն Տարոնցի փողոցո...