Ինչպես է կորոնավիրուսից բուժված 96-ամյա պապիկը «խաբել» ընտանիքի անդամներին. ArmLur
Կորոնավիրուսով վարակված եւ բուժված դդմաշենցի 96-ամյա Սերոժ (Սերյոժա Ստեփանյան) պապիկն իրեն շատ լավ է զգում, տրամադրությունը բարձր է:
Այս մասին ArmLur.am-ին պատմել է նրա որդին՝ Վանիկ Ստեփանյանը: «Տանը չենք կարողանում պահել: Տաս կով է պահում, քսան ոչխար, մեկ հա կարտոֆիլ է մշակում: Եղբայրս ու ես խնդրեցինք պապային այդ կովերը վաճառել, որոշ ժամանակ անց ասաց, որ ծախել է, չկա: Հետո, երբ կորոնավիրուս հայտնաբերվեց իր մոտ, տարան հիվանդանոց, եղբայրս զանգեց ասաց՝ այ մարդ, խաբար ես ինչ է եղել, գոմում կով կա (ծիծաղում է-Ս.Հ.)… խաբել էր մեզ: Ինքը շատը հումորով, հետաքրքիր մարդ է»,- ուրախությամբ հիշեց 96-ամյա Սերյոժա Ստեփանյանի որդին:
Որդու պատմելով` Սերոժ պապիկը չի ցանկացել հոսպիտալացվել. «Հետաքրքիրն այն էր, որ պապիկը չէր ուզում գնալ, կռիվ-ղալմաղալ, նույնիսկ մեկ անգամ շտապօգնությունից եկել էին տանելու, շորերը հանել էր մտել անկողին ու ասում էր, որ լավ է, չի գնալու: Բայց մի կերպ պապիկին տարան»:
Սերոժ պապիկը բուժումը ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, որտեղ անցկացրել է ավելի քան տաս օր: Ուղեկցող հիվանդություն չի ունեցել:
ArmLur.am-ի հետ զրույցում Վանիկ Ստեփանյանը հպարտությամբ նշել է, որ հայրը հիվանդանոցի ուրախությունն է եղել. «Հիվանդանոցում մի կերպ համոզել են, որ մնա, ասում էր տղա ջան կփախնեմ, չեմ մնա: Ամբողջ հիվանդանոցի ուրախությունը պապաս է եղել, ինքը երբեք չհազաց, մի երկու օր տրտնջաց, հետո շնչառությունը բացվեց: Իր տարիքում ինքը երկու շիշ օղի կարողանում է հանգիստ խմել, որ գաք գյուղ, Ձեզ էլ օղի կհյուրասիրի, մինչեւ չխմեք, չի խոսի Ձեզ հետ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...