ՀՀ մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի հիմնական երթուղիները մաքրվում են
Այսօրվանից մեկնարկում են ավելի քան 200 զբոսավարների մասնակցությամբ ՀՀ մարզերի և Երևանի զբոսաշրջային նշանակության շուրջ 50 տեսարժան վայրերի և հիմնական երթուղիների մաքրման աշխատանքները՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ մարզպետարանների, Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի հետ համատեղ՝ միավորվելով «Մի բան անենք» արշավի շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից: Վերջինս նպատակ ունի պետական կառույցների և քաղաքացիների համատեղ ջանքերով՝ լուծելու համայնքային խնդիրներ։
Այս լայնածավալ նախաձեռնության հիմնական նպատակն է զբոսաշրջային վայրերի տարածքում ապահովել մաքուր միջավայր բոլոր այցելուների համար, ինչպես նաեւ աջակցել համավարակով պայմանավորված իրավիճակի արդյունքում աշխատանքից զրկված զբոսավարներին եւ ուղեկցորդներին։
Մաքրման աշխատանքները կտևեն մոտ մեկ ամիս նախապես ընտրված զբոսաշրջային վայրերի տարածքում հետևյալ ժամանակացույցի համաձայն։
Ողջ գործընթացը կազմակերպվում է համաճարակային անվտանգության կանոններին համապատասախան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...