Այս ընթացքում ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ը բուժվել եւ վերադարձել են շարք. նախարար
Արդեն մի քան ամիս է, որ մեր ժողովուրդը պայքարում է անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ: Այս մասին, այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նրա խոսքով, այս ընթացքում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: Մեր քաղաքացիներից 244-ին տրվել է համապատասխան տեղեկատվություն, 983-ին տրվել է բժշկական խորհրդատվություն987-ին՝ հոգեբանական աջակցություն: Իմ հանձնարարությամբ ԱԻՆ հոգեբանական ծառայությունն անցել է հեռավար ծառայության: Այսինքն քաղաքացիները կարող են հոգեբանական աջակցություն ստանալ տեսակապի միջոցով՝ զանգելով 911»,-ասաց Ցոլակյանը:
Ցավոք մեր համակարգում եւս կան վարակակիրներ, որոնք վարակվել են իրենց հարազատներից: Այս ընթացքում ունեցել ենք 35 վարակակիր, որոնցից 20-ը բուժվել եւ վերադարձել են շարք: Նրանցից 15-ը դեռ գտնվում են բուժման մեջ: Ունենք 82 ինքնամեկուսացված»,-ասաց նախարարը՝ ընդգծելով, որ ցանկացած դեպքում՝ բոլորը կարող են զանգել 911, եթե ունեն աջակցության, օժանդակության կարիք:
«Լավ կլինի»,-իր խոսքն ավարտեց Ցոլակյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 350 , մահվան՝ 8 նոր դեպք
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 350 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է195-ով. կա 11 մահ. առողջացել է 85 մարդ
Հայաստանում հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 195 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...