Վարորդը մնացել է կողաշրջված ավտոմեքենայի տակ և մահացել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 7-ին, ժամը 01:34-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի 7-րդ փողոցում՝ պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը մնացել է ավտոմեքենայի տակ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռոբերտ Է., ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի սյուներին և տներից մեկի պարսպին և կողաշրջվել։
մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել կողաշրջված ավտոմեքենայի տակից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկն արձանագրել է «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեկ՝ հունիսի 9-ին, Երևանի Շենգավիթ վարչական...
«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը բացահայտվել է
2019թ. հուլիսի 2-ին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցի 17-րդ շենքի բակում «օրենքով գող» 20.03.1973թ.-ին...
Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքները սկսվել են. փրկարարները դեպքի վայրում են
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվե...
Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan
Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում:SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 23:55-ի սա...